ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Թուրքիային դադարեցնել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունն ու հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: IRNA գործակալությունը գրում է, որ Ռոհանին նաև քննադատել է ԱՄՆ-ին և դեմ է Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների ներկայությանը:
Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջոցառմանը տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ելույթի ժամանակ մի քանի անգամ միջամտել է թուրք ծրագրավորողների ստեղծած ռոբոտը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Ռադիոզավոդի» արդյունաբերական հարթակներից մեկում պայթյուն է որոտացել: Կրակը տարածվել է աննշան հարթակում: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի հրշեջային հաշվարկներն ու «շտապ օգնության» բրիգադները: Նախնական տվյալով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել սպանության վերաբերյալ քրեական գործով պատշաճ քննություն չկատարելու պատճառները, հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը, նրանց արարքներին տալ իրավական գնահատական:
Օսմանյան կայսրության ամենադաժան սուլթաններից մեկի՝ Աբդուլ Համիդի թոռը՝ Օրհան Օսմանօղլուն, վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխին էլ գալու է այն, ինչ իր պապի: Diken-ը, մեջբերել է Օսմանօղլուն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում ուղղված են Թուրքիայի դեմ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...